Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, թե ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 26-29-ը (2025թ.) և հունվարի 3-5-ը (2026թ․)։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-Կենտրոնում՝ դեկտեմբերի 26-27-ը և հունվարի 3-5-ը,
-Նոր Նորքում՝ դեկտեմբերի 26-27-ը,
-Շենգավիթում՝ հունվարի 3-4-ը,
-Արաբկիրում՝ դեկտեմբերի 28-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-Կենտրոնում՝ դեկտեմբերի 26-27-ը և հունվարի 5-ին,
-Նոր Նորքում՝ դեկտեմբերի 27-ին, 29-ին և հունվարի 5-ին,
-Շենգավիթում՝ դեկտեմբերի 27-28-ը,
-Արաբկիրում՝ հունվարի 5-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: