Դոնալդ Թրամփի հրամանագրով Միացյալ Նահանգները դուրս կգա 66 միջազգային կազմակերպությունից, որոնց գործունեությունը կապված է այդ թվում՝ կլիմայի փոփոխության, խաղաղության, ժողովրդավարության և գենդերային հավասարության հետ:
Այդ կազմակերպություններից 31-ը ՄԱԿ-ի կառույցներ են:
Նախագահական հրամանագրում Թրամփը նշել է, որ այդ կազմակերպությունները, կոնվենցիաները և պայմանագրերը հակասում են Միացյալ Նահանգների շահերին։ ԱՄՆ-ն կդադարեցնի մասնակցությունը և այլևս չի ֆինանսավորի նշված կազմակերպությունները: