ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ հեռախոսազրույցի մասին:
«Ինձ համար մեծ պատիվ էր խոսել Կոլումբիայի նախագահի հետ, որը զանգահարեց բացատրելու իրավիճակը թմրանյութերի և մեր միջև ծագած այլ տարաձայնությունների հետ կապված: Ես բարձր եմ գնահատել նրա զանգն ու զրույցի տոնայնությունը և անհամբեր սպասում եմ մոտ ապագայում նրա հետ հանդիպմանը»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ի իր էջում:
Թրամփը նշել է, որ ներկայումս ընթանում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Կոլումբիայի արտաքին գործերի նախարարի միջև հանդիպման նախապատրաստումը:
«Բանակցությունները տեղի կունենան Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ Թրամփը, քննադատելով Գուստավո Պետրոյին, հայտարարել էր, որ Կոլումբիան կոկաին է մատակարարում Միացյալ Նահանգներին, ինչպես նաև զգուշացրել էր Կոլումբիայի առաջնորդին ավելի զգույշ լինել: