Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Թուրքիայի և ԱՄՆ-ի ղեկավարները քննարկել են երկրների միջև երկկողմ քաղաքական հարաբերությունները, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, առևտրի նպատակային ծավալի հասնելուն ուղղված միջոցառումները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր: Անդրադարձ է եղել Գազայում և Վենեսուելայում տիրող իրավիճակին:
Ավելի վաղ Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները հայտարարել էին, որ Անկարան հավանություն չի տալիս իշխանության լեգիտիմությունը կամ միջազգային իրավունքը խախտող գործողություններին և զգուշացրել, որ հետագա նման քայլերը ռիսկային են և կարող են լուրջ բարդությունների հանգեցնել գլոբալ մակարդակում: