ԱՄՆ-ում Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի Հարավային օկրուգում։ Մադուրոն, մասնավորապես, մեղադրվում է «թմրանյութային ահաբեկչության և կոկաինի ներմուծման նպատակով դավադրության, գնդացիրներ և պայթուցիկ սարքեր պահելու համար»:
«Շուտով նրանք ամերիկյան հողի վրա կկանգնեն ամերիկյան դատարանի և ամերիկյան արդարադատության ողջ խստության առջև»,- հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։
Դեռ 2020 թվականին ԱՄՆ արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը Մադուրոյին մեղադրանք էին ներկայացրել թմրանյութային ահաբեկչության մեջ ներգրավվածության համար։ Այդ հոդվածով ԱՄՆ-ում նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ։