Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Խերսոնի շրջանում հյուրանոցին հարվածելուն ուկրաինական ուժերի մասնակցության մասին հայտարարությունները:
Գլխավոր շտաբի խոսնակը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները հարվածներ են հասցնում բացառապես «հակառակորդի ռազմական թիրախներին, վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին և այլ օրինական թիրախների՝ հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին»:
Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալով՝ Խերսոնի մարզի Խորլի գյուղի հյուրանոցի և սրճարանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է 27 մարդ: