Իրանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում, բողոքի ակցիաներ են անցկացվում ռիալի փոխարժեքի կտրուկ անկման, գնաճի և կենսամակարդակի վատթարացման ֆոնին:
Բողոքի ցույցերը սկսվել են տնտեսական պահանջներով, դրանց մասնակցում են առևտրականներ, ուսանողներ և խոշոր քաղաքների բնակիչները:
Իշխանությունները հայտարարել են ցուցարարների հետ երկխոսության պատրաստակամության մասին։ Ճգնաժամի ֆոնին կադրային փոփոխություններ են տեղի ունեցել. ավելի վաղ Կենտրոնական բանկի նախագահը հրաժարական է ներկայացրել: