Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել ազգային արժույթի փոխարժեքի լուրջ կտրուկ անկման և Թեհրանում ու այլ քաղաքներում բողոքի ակցիաների ֆոնին:
Իրանական արժույթը կիրակի օրն ընկել է մեկ դոլարի դիմաց մինչև 1,42 մլն ռիալ: Երկուշաբթի օրն այն վաճառվել է մեկ դոլարի դիմաց 1,38 միլիոնով:
Նախագահ Մասուդ Փեզեշքիանի կարգադրությամբ ԿԲ-ում հրատապ նիստ է տեղի ունեցել: Ավելի ուշ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Իրանի Էկոնոմիկայի և ֆինանսների նախկին նախարար Աբդոլնասեր Հեմաթին կնշանակվի Իրանի Կենտրոնական բանկի նոր ղեկավար: