Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դարձյալ պատրաստ է Անքորիջի գագաթնաժողովում համաձայնեցված զիջումներին: Այդ մասին, ըստ Коммерсантъ թերթի, նա հայտարարել է Պետխորհրդի նիստում հինգշաբթի՝ դեկտեմբերի 25-ին։ Ուկրաինական Страна.ua պարբերականի և մյուս լրատվամիջոցների ավելի վաղ հրապարակումների համաձայն՝ խոսքը վերաբերում է Զապորոժիեի և Խերսոնի մարզերից ուկրաինական զորքերի դուրսբերման պահանջից հրաժարվելուն, որոնք Կրեմլը հայտարարել էր Ռուսաստանի մաս։
Коммерсантъ-ի տվյալներով ՝ Պետխորհրդի նիստում Պուտինն ամենաշատ խոսել է Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու ծրագրի շուրջ բանակցային գործընթացի մասին: Մասնավորապես, նա հայտարարել է, որ չի բացառվում «ռուսական կողմից տարածքների մասնակի փոխանակումը»։ Ընդ որում, Պուտինը նշել է, որ «Կրամատորսկ-Կոնստանտինովսկ-Սլավյանսկ հանգույցի պատկանելիության հարցը չի քննարկվում»: