ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ «տարածքների մասնակի փոխանակման». Коммерсантъ

Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ «տարածքների մասնակի փոխանակման». Коммерсантъ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դարձյալ պատրաստ է Անքորիջի գագաթնաժողովում համաձայնեցված զիջումներին: Այդ մասին, ըստ Коммерсантъ թերթի, նա հայտարարել է Պետխորհրդի նիստում հինգշաբթի՝ դեկտեմբերի 25-ին։ Ուկրաինական Страна.ua պարբերականի և մյուս լրատվամիջոցների ավելի վաղ հրապարակումների համաձայն՝ խոսքը վերաբերում է Զապորոժիեի և Խերսոնի մարզերից ուկրաինական զորքերի դուրսբերման պահանջից հրաժարվելուն, որոնք Կրեմլը հայտարարել էր Ռուսաստանի մաս։

Коммерсантъ-ի  տվյալներով ՝ Պետխորհրդի նիստում Պուտինն ամենաշատ խոսել է Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու ծրագրի շուրջ բանակցային գործընթացի մասին: Մասնավորապես, նա հայտարարել է, որ չի բացառվում «ռուսական կողմից տարածքների մասնակի փոխանակումը»։ Ընդ որում, Պուտինը նշել է, որ «Կրամատորսկ-Կոնստանտինովսկ-Սլավյանսկ հանգույցի պատկանելիության հարցը չի քննարկվում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում