«Թրամփի խաղաղության ծրագիրը նախատեսում է միջազգային կայունացնող ուժերի ստեղծում: Ես չեմ ուզում, որ ամերիկյան զորքերը այնտեղ լինեն. իսրայելական զորքերի վերադարձը կնշանակի լայնածավալ պատերազմ և հարաբերությունների կարգավորման բացակայություն, և դա խնդիր է: Հետևաբար, մենք կունենանք միջազգային ուժեր. Ինդոնեզիան, Ադրբեջանը և մյուս երկրներն արդեն համաձայնել են մասնակցել»,- հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը the Hugh Hewitt Show-ի հետ հարցազրույցում:
Ուոլցի խոսքով՝ միջազգային ուժերի ստեղծումն անհրաժեշտ է հակամարտությունից հետո Գազայի հատվածը կայունացնելու, լայնածավալ պատերազմից խուսափելու և ապառազմականացումն ապահովելու համար: