ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է վերացնել ՀԱՄԱՍ շարժումը՝ Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման խաղաղ համաձայնագրի խախտման դեպքում: Truth Social սոցցանցի հրապարակման մեջ Թրամփը սպառնացել է միջոցներ ձեռնարկել, եթե խմբավորումը չկատարի զինաթափման մասին պահանջները:
Սպիտակ տունը չի պարզաբանել, ԱՄՆ առաջնորդն էլ չի հստակեցրել, թե ինչպես է կատարելու իր խոստումը: Թրամփը չի նշել նաև, թե արդյոք նկատի ունի Իսրայելը, քանի որ իսրայելական զորքերի նման գործողությունները կխախտեն հրադադարի համաձայնագիրը։ Նա միայն հավելել է, որ ամերիկյան զորքեր չի ուղարկի տարածաշրջան։