Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Երևանի N 100 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի՝ խոհանոցի արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Նանսենի 22): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
«ՍԱՏՄ արագ արձագանքման բաժնի տեսուչները կազմակերպությունում իրականացվող ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ:
Ի մասնավորի՝
-
սննդի կառույցի հատակը, պատերի մակերևույթները գտնվել են ոչ նորոգ վիճակում,
-
սննդի կառույցի դռները հարթ չեն եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և խոհանոցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին, խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ»,- ասված է հաղորդագրությունում: