Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2027 թվականի վերջին ռուսական գազի ներկրումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրին։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 500 պատգամավոր, դեմ՝ 120, 32 խորհրդարանական ձեռնպահ է մնացել:
Եվրամիության դեսպանները ծրագիրը հաստատել են դեկտեմբերի 10-ին։ Եվրախորհրդարանի որոշումից հետո օրենքը կուղարկեն ԵՄ երկրների նախարարների հաստատմանը։ Այն կարող է ընդունվել ձայների մեծամասնությամբ։
Ենթադրվում է, որ ԵՄ-ն կհրաժարվի հեղուկ բնական գազի ներկրումից 2026 թվականի վերջից, խողովակաշարային գազից՝ 2027 թվականի աշնանը։