Մենք կարող ենք ասել՝ Ղարաբաղի ժողովրդի վերադարձի օրակարգ ենք որդեգրում. ո՞վ է շահելու դրանից, Ղարաբաղի ժողովուրդը դրանից շահելո՞ւ է: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն դուք գիտե՞ք՝ ինչ եք ասում, ասում եք՝ եկեք Ղարաբաղի ժողովրդին հայ ժողովրդի մնացած մասերի նման դատապարտենք հավիտյան պանդուխտի կարգավիճակի, որ այդ մարդիկ չիմանան՝ ի վերջո որտեղ են. իրենք, իրենց երեխաները, իրենց ծոռները որտեղ են ապրելու. կա՞ հասցե, թե՞ չկա: Ես ասում եմ՝ կա հասցե, և այդ հասցեն ՀՀ-ն է իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքով: Մենք հրաժարվում ենք այդ ճանապարհից, ուղիղ ասում եմ՝ հրաժարվում ենք այդ ճանապարհից, որովհետև դա ճանապարհ է մեր և մասավորապես Ղարաբաղի ժողովրդին հավիտյան պանդուխտի կարգավիճակի դատապարտելու: Մենք չենք գնում այդ ճանապարհով. մենք ասում ենք՝ Ղարաբաղի սիրելի քույրեր և եղբայրներ, դուք պետք է տնավորվեք ՀՀ-ում, ստանաք ՀՀ քաղաքացիություն, մենք պետք է հրաժարվենք հացի հետևից պանդխտելու տրամաբանությունից, որովհետև հացը այստեղ է: ՀՀ-ն ոչ թե նահատակվելու գործիք է, այլ հաց ստեղծելու, և մենք գնում ենք այդ ճանապարհով: Ես կառավարության նիստում մեկ ժամ կարդացել եմ այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք մենք ֆինանսավորել ենք, որովհետև սա երկիր է, որտեղ մարդը պետք է ապրի:
Մենք հրաժարվում ենք այդ ճանապարհից, մենք հրաժարվել ենք այդ ճանապարհից, և այդ ճանապարհից հրաժարվելու արդյունքում մենք դարձել ենք լիարժեք պետություն: Դրա համար է, որ ես ասում եմ՝ այսօր մենք անկախ ենք, քան երբևէ, ինքնիշխան ենք, քան երբևէ, պետություն ենք, քան երբևէ»,- նշեց վարչապետը: