ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից հանդես է եկել ուղերձով՝ ներկայացնելով վարչակազմի քայլերը վերջին 11 ամսվա ընթացքում։ Թրամփը քննադատել է Ջո Բայդենին՝ հայտարարելով, որ վերջինս «խառնաշփոթ էր ստեղծել երկրում»։ Սպիտակ տան ղեկավարը խոստացել է զինծառայողներին մոտ 2000 դոլարի չափով ամսական վարձատրություն տրամադրել և ներկայացրել է առողջապահական նոր նախագիծը: Ըստ դրա՝ ամերիկացիներին գումար կտրամադրվի, որպեսզի նրանք ինքնուրույն ձեռք բերեն առողջապահական ծառայությունները՝ ապահովագրական ընկերություններին վճարելու փոխարեն։
«Դուք կստանաք շատ ավելի լավ առողջապահություն՝ շատ ավելի ցածր գնով։ Պարտվողները կլինեն ապահովագրական ընկերությունները, որոնք հարստացել են, և Դեմոկրատական կուսակցությունը, որին լիովին վերահսկում Է այդ նույն ապահովագրական ոլորտը»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի ուղերձի առանցքային թեման եղել է գնաճը․ նա նշել է, որ նախորդ վարչակազմի օրոք աճել են մեքենաների, վառելիքի, ավիափոխադրումների և հյուրանոցների գները։ Նախագահի խոսքով՝ իր պաշտոնավարման ընթացքում այդ ծախսերը զգալիորեն նվազել են։ Նա հայտարարել է, որ իր սահմանած մաքսատուրքերի շնորհիվ Միացյալ Նահանգները դարձել է «աշխարհի ամենաթեժ երկիրը», քանի որ արտադրությունը վերադառնում է ԱՄՆ։ Reuters/Ipsos-ի վերջին հարցման համաձայն՝ ԱՄՆ չափահասների միայն 33 տոկոսն է հավանություն տալիս Թրամփի տնտեսական քաղաքականությանը։
Մանրամասները՝ տեսաշարում: