Բեռլինում ընթանում է Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների միջև հանդիպման երկրորդ փուլը: Նախօրեին տեղի ունեցած առաջին փուլը տևել է ավելի քան հինգ ժամ: Բանակցություններում Ուկրիանայի պատվիրակությունը ղեկավարում է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Վաշինգտոնի բանագնացների խումբը Գերմանիայի մայրաքաղաք է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի գլխավորությամբ: «Ներկայացուցիչները խոր քննարկումներ են ունեցել 20 կետանոց խաղաղության ծրագրի, տնտեսական օրակարգի և այլ հարցերի շուրջ: Նշանակալի առաջընթաց է գրանցվել», - նախօրեի հանդիպման մասին գրել է նա:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ անդրադառնալով բանակցություններին՝ նշել է, որ Կիևը կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցության գաղափարից միայն անվտանգության արևմտյան երաշխիքների դիմաց։ «ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի և այլ երկրների կողմից անվտանգության երաշխիքների տրամադրումը հնարավորություն կտա բացառել Ռուսաստանի կողմից ևս մեկ ներխուժումը»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ երաշխիքները պետք է լինեն իրավական առումով պարտավորեցնող։
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթն կարգավորման բանակցությունների անկյունաքարն է։ Այդ մասին էլ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա՝ այդ հարցը մյուսների հետ համեմատած հատուկ քննարկման է արժանի։ Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է, որ Մոսկվան նախընտրում է լուռ բանակցությունները, քան հրապարակային քննարկումները:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան