ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Համբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է ՀՀ Կառավարության առաջնահերթություններին, տնտեսության զարգացման տեմպերին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, եկեղեցու նորոգման գործընթացին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և այլ թեմաների:
Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին: