Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Ուկրաինայում նախագահի ընտրություն անցկացնելու անհրաժեշտության մասին: Վոլոդիմիր Զելենսկին պետք է իրատես լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը:
«Նրանք վաղուց ընտրություն չեն անցկացրել։ Նրանք կորցնում են հսկայական թվով մարդկանց: Ուկրաինացիների 82 տոկոսը պահանջում է համաձայնագիր կնքել։ Ես դա հասկանում եմ»,- ասել է Թրամփը: Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Ուկրաինայում կոռուպցիայի հետ կապված լուրջ խնդիրներ կան, դա ևս մեկ պատճառ է ընտրության անցկացման համար:
Միևնույն ժամանակ, Axios-ը գրել է, որ Ուկրաինայի իշխանությունները ԱՄՆ նախագահի վարչակազմին են փոխանցել իրենց պատասխանը պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի նախագծին:
Լրատվամիջոցների տվյալով՝ ուկրաինական պատասխանը պարունակում է մեկնաբանություններ և ուղղումներ՝ «խաղաղության ծրագիրը իրագործելի դարձնելու համար»: Նոր առաջարկները վերաբերում են, մասնավորապես, Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքի և կարգավիճակի հարցերին: