Լևոն Արոնյանը, հաղթելով աշխարհում համար առաջին շախմատիստ Մագնուս Կարլսենին, դարձել է Freestyle Chess Grand Slam Final Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող։
«Եզրափակիչ հանդիպման ժամանակ գրոսմայստերը 1.5:0.5 հաշվով գերազանցեց Կարլսենին։
Շնորհավորում ենք մեր հայրենակցին նման փայլուն հաջողության կապակցությամբ և մաղթում նոր հաղթանակներ»,-հայտնել է Հայաստանի շախմատի ակադեմիան։
