Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն ռադայի ներկայացուցիչների հետ քննարկել է պատերազմից տուժած Ուկրաինայում նախագահի ընտրություն անցկացնելու հնարավորությունը և սպասում է պատգամավորների առաջարկներին։
«Ես թույլ չեմ տա Ուկրաինայի դեմ ուղղված որևէ շահարկում: Եթե գործընկերները, այդ թվում՝ Վաշինգտոնում գտնվող մեր առանցքային գործընկերը, այդքան շատ ու կոնկրետ խոսում են Ուկրաինայում ընտրությունների և ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում ընտրությունների մասին, ապա մենք պետք է յուրաքանչյուր հարցի և յուրաքանչյուր կասկածի ուկրաինական օրինական պատասխանը տանք։ Դա հեշտ չէ, բայց այս հարցի շուրջ ճնշումը մեզ հաստատ պետք չէ»,- ասել է Ուկրաինայի նախագահը երեկոյան տեսաուղերձում։