Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ, որտեղ հանդիպում է ունեցել գերմանական հիմնադրամների և ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում վարչապետը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական զարգացման առաջնահերթությունները, խաղաղության օրակարգը, տարածաշրջանային հաղորդակցության վերաբերյալ Երևանի տեսլականը, ինչպես նաև ՀՀ Կառավարության իրականացրած ժողովրդավարական բարեփոխումների ուղղությունները։
