ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 9-10-ը:
Բացահայտվել է 116 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
-
38 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
11-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության,
-
7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
6 դեպք՝ հոգեկան ներգործության,
-
5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման,
-
3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման,
-
2-ական դեպք՝ ավտոմեքենայի գողության, խուլիգանության, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, հետամտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և այլ դեպքեր։
Բացահայտվել է շորթման, թմրանյութի իրացման, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու, սառը զենք կրելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
-
2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
-
1-ական դեպք՝ սպանության փորձի, համակարգչային հափշտակության, խարդախության, կողոպուտի։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։