Կամբոջայի հետ սրվող հակամարտության ֆոնին՝ Թաիլանդի թագավորական նավատորմը և ռազմաօդային ուժերը գործողություն են սկսել Տրատ նահանգում` պատճառաբանելով, որ Կամբոջայի հետ սահմանային բախումներն ավելացել են:
Թաիլանդի բոլոր ձկնորսական նավերին զգուշացվել է խուսափել Կամբոջայի հետ ծովային սահմանից։
Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային բախումները վերսկսվել են երկուշաբթի: Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարության տվյալով՝ Թաիլանդն առաջինն է կրակ բացել։ Բանգկոկը պնդում է հակառակը։
Երկու կողմերն էլ միմյանց մեղադրել են ԱՄՆ միջնորդությամբ կնքված այս հրադադարը խախտելու համար։ Հուլիսին բախումների հետևանքով զոհվել է 48 մարդ, իսկ 300000-ը` տեղահանվել։ Այդ ժամանակ ԱՄՆ-ը կարողացավ երկու կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ջանքեր գործադրել Թաիլանդի և Կամբոջայի միջև զինված հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ: