Թաիլանդի և Կամբոջայի միջև լարվածությունը պահպանվում է: Բանգկոկը մեղադրել է Կամբոջայի բանակին հակահետևակային արգելված ականներ օգտագործելու համար: Կամբոջայից պնդել են, որ Թաիլանդը սահմանին թունավոր նյութեր է ցողել։
Հաղորդվում է, որ հրթիռային հարվածներից Կամբոջայում զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 20-ը։ Թաիլանդում տուժել է 29 զինվորական։ Սահմանամերձ տարածքներից հազարավոր մարդիկ տարհանվել են:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ վիճելի սահմանի երկայնքով բախումները վերսկսվել են: Երկրները հոկտեմբերին ԱՄՆ նախագահի միջնորդությամբ ընդլայնված խաղաղության համաձայնագիր էին ստորագրել։ Նոյեմբերին զինվորի կյանք խլած պայթյունից հետո Թաիլանդը հայտարարել է, որ դադարեցնում է Կամբոջայի հետ հրադադարի ռեժիմի պահպանումը։