Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը Բաքվում հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ:
«Հանդիպեցի Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ։ Մտքեր փոխանակեցինք երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»,- Հիքմեթ Հաջիևը գրել է Իքս սոցցանցի իր էջում։