Միացյալ Նահանգները պահանջում է, որ Թուրքիան հրաժարվի իր ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերից, եթե ցանկանում է վերադառնալ F-35 կործանիչների արտադրության և գնման ծրագրին։ Bloomberg-ը մեջբերել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հայտարարությունը։
Դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների դիրքորոշումը մնում է անփոփոխ. Անկարան չի կարող շահագործել կամ տիրապետել Ս-400-ին, եթե ցանկանում է ներառվել F-35 ծրագրում։
Ըստ պարբերականի՝ Թուրքիան այդ ծրագրից դուրս է մնացել 10 տարի առաջ՝ Ս-400-ը գնելուց հետո։ Վաշինգտոնի և Անկարայի միջև ռուսական համակարգերի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: