Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 8-ին մի շարք օրենքներ է ստորագրել:
Մասնավորապես ստորագրվել են «Ռիելթորական գործունեության մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը: