ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ երախտագիտություն հայտնելով իրեն Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու՝ Բաքվի և Երևանի նախաձեռնության համար:
«Շնորհակալ եմ ձեր համատեղ նամակի համար։ Այս բարձր գնահատականը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը»,- նշել Է Թրամփը՝ ընդգծելով, որ որպես նախագահ ձգտել է հակամարտությունների դադարեցմանը և գլոբալ խաղաղության ամրապնդմանը:
Նա հավելել է, որ հավատում է այլ առաջնորդների հետ կայուն գործընկերության դեպքում անհնարինին հասնելու հնարավորությանը: