Դեկտեմբերի 6-ին` ժամը 13։09-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հոռոմի խաչմերուկ» կոչվող հատվածում բեռնատար է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106-րդ կմ-ին` «Հոռոմի խաչմերուկ»-ի էստակադայի վրա, «Iveco» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ առկա է վառելիքի արտահոսք:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել բեռնատարը և իրականացրել հերթապահություն՝ մինչ վառելիքի պարպումը: