Հիմնվելով արդար խաղաղության վրա՝ մենք ստեղծում ենք նոր իրողություններ և նոր ստատուս-քվո Հարավային Կովկասում՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Կատարում կայացած «Դոհայի համաժողովում»:
Նրա խոսքով՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում նախկինում ստորագրված շատ խաղաղության համաձայնագրեր արդյունք չեն տվել, քանի որ կողմերը ստորագրումից հետո թուլացրել են խաղաղությանն ուղղված ջանքերը:
«Ադրբեջանն ու Հայաստանը փորձում են խուսափել նման իրավիճակից։ Երկու կողմն էլ հասկանում են, որ խաղաղությունը գործընթաց է, որը մշտական աշխատանք է պահանջում»,- ընդգծել է Հաջիևը։
Նա հավելել է, որ Բաքուն և Երևանը մշտական կապ են պահպանում և առաջ են տանում արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: