Վրաստանի պետական համալսարանները հաջորդ ուսումնական տարվանից սկսած՝ չեն ընդունի միջազգային ուսանողների, մասնավոր համալսարանները կշարունակեն գործել իրենց ներկայիս ձևաչափով։ Այդ մասին հայտարարել է կրթության նախարար Գիվի Միկանաձեն՝ «Ռուսթավի 2»-ի հետ հարցազրույցում։
Միկանաձեի խոսքով՝ որոշ պետական համալսարաններում օտարերկրյա ուսանողների թիվը ներկայումս հասնում է ուսանողների ընդհանուր թվի գրեթե կեսին։ Թբիլիսիի պետական բժշկական համալսարանում, օրինակ, ուսանողների 45%-ը օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ 55%-ը՝ Վրաստանի։
2024-25 թվականներին Վրաստանի համալսարաններում ուսանողների ընդհանուր թիվը հասել է ռեկորդային՝ 187800-ի՝ հիմնականում պայմանավորված միջազգային ուսանողների աճով։ Դա 21 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ ՝ 37,1 հազար ուսանող։ Նրանց 85%-ը սովորել է մասնավոր բուհերում, հիմնականում՝ բժշկական և մագիստրոսական ծրագրերում։