Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը նախաքննություն է սկսել 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքները ցրելու համար Վրաստանի իրավապահ մարմինների կողմից թունավոր քիմիական նյութերի օգտագործման մասին՝ BBC-ի հրապարակած նյութի կապակցությամբ։
Մի քանի օր առաջ BBC-ն հայտնել էր, որ իր հավաքած ապացույցները վկայում են, որ Վրաստանի կառավարությունն Առաջին համաշխարհային պատերազմի քիմիական զենք է օգտագործել Թբիլիսիում ցուցարարների դեմ։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեկտեմբերի 1-ին հայտարարել է, որ միջազգային դատարաններում հայց կներկայացնի BBC հեռարձակող կորպորացիայի դեմ՝ չհաստատված տեղեկատվություն տարածելու համար, որը լուրջ վնաս է հասցնում Վրաստանի ազգային շահերին և հեղինակությանը։