Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Սա Մակրոնի չորրորդ պետական այցն է Չինաստան. այս անգամ նրան ուղեկցում են տարբեր ոլորտների խոշոր գործարարներ:
Ֆրանսիայի նախագահն իր չինացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում կոչ է արել ավելի հավասար տնտեսական հարաբերություններ հաստատել Չինաստանի և Եվրոպայի միջև: Սի Ծինփինն էլ Ֆրանսիայի հետ ավելի խոր համագործակցության կոչ է արել:
Չինաստանը Ֆրանսիայի յոթերորդ ամենախոշոր առևտրային գործընկերն է և գնում է տարեկան շուրջ 35 միլիարդ դոլարի ապրանքներ, իսկ Ֆրանսիան Չինաստանից՝ 45 միլիարդ դոլարի: Այցի ընթացքում Մակրոնը նաև նպատակ ունի Չինաստանին համոզել Մոսկվայի վրա իր ազդեցությունն օգտագործել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար: