Ակնկալիք չունեմ, որ ՀԱԵ-ն ունենա ինձ հավատարիմ կաթողիկոս, ես ակնկալիք ունեմ, որ ՀԱԵ-ն ունենա Աստծուն հավատարիմ կաթողիկոս, և դա է այն օրակարգը, որը ես հետապնդում եմ որպես ՀԱԵ հետևորդ: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին՝ վարչապետի լիազորությունների մեջ չի՞ մտնում եկեղեցական հարցերով զբաղվելը, և եթե կաթողիկոսը զավակ ունի, ի՞նչ վնաս է տալիս դա Փաշինյանի ընտրողներին, վարչապետը պատասխանեց.
«Վնաս է տալիս այն, որ նման խոցելիությունները որոշ մարդկանց, այդ թվում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունները, կարող են հավաքագրել:
Դրանք ռիսկեր են, որոնք առնչվում են պետական անվտանգության հետ, և պետությունը պետք է այդ ռիսկերի նկատմամբ շատ ուշադիր լինի»: