Մենք խնդիր ենք դնում և Կառավարության վաղվա նիստում էլ կքննարկենք պետական համակարգում վարձատրությունների կատարողականի վրա հիմնված վերափոխման պիլոտային ծրագիր իրականացնելը: Այդ մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հարցին:
«Նախ ուզում ենք Կառավարության և պետական համակարգի կարողությունները մեծացնենք: Այս տարի մեր բյուջեի ավելացած մասը 2017 թվի համեմատ ավելի մեծ է, քան 2017 թվի ամբողջ բյուջեն: 133 տոկոսով այս տարի ավելի փող է մտնելու պետական բյուջե, քան 2017 թվականի ամբողջ բյուջեի եկամտային մասերն են եղել, բայց ծախսային մասերն էլ աճել են, բայց նույն պետական համակարգն է ծախսում: Մենք չենք հաշվում, որ մարդկանց աշխատանքը կրկնապատկվել, եռապատկվել, քառապատկվել է: Այսօր ամեն մարզպետարանի տիրույթում հարյուրավոր կապիտալ օբյեկտներ կան: Մենք խնդիր ենք դրել, որ պետական հատվածի կարողություններն ուժեղացնենք:
Անհատական, բայց թիմային արդյունքներից է մեր բոնուսային համակարգը կախված, որովհետև, այնուամենայնիվ, պետական աշխատանքը թիմային աշխատանք է»,- նշեց վարչապետը: