Հոկտեմբերին տեղի ունեցավ հանրային ներդրումային կոմիտեի նիստ, որով հաստատվեց 5 ջրամբարների կառուցման ծրագիր: Այս ծրագիրը համատեղ իրականացնելու ենք ՎԶԵԲ-ի հետ. դրանք 5 ջրամբարներ են 5 տարբեր մարզերում: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին ասաց Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հարցին, թե ինչ փուլում են ՀՀ-ում ջրամբարների կառուցման ծրագրերը, որոնք Կառավարության առաջնահերթություններից են:
«Նաև 15 լրացուցիչ ջրամբարների ծրագիր ունենք, ուղղակի 5-ի նախագծանախահաշվային փաթեթներն էին պատրաստ:
Մյուսները 5-5 կլաստերներով առաջ ենք շարժվելու, այդ թվում՝ շատ ստրատեգիկ կարևորության ջրամբարի շուրջ ենք հիմա նաև ուսումնասիություն իրականացնում, որը Եղվարդի ջրամբարն է»,- ասաց նա: