ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամմադ ալ Շեյխլիին։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է զբոսաշրջության ոլորտի ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև քննարկվել են համագործակցության մի շարք կարևոր ուղղություններ, այդ թվում՝
-
երկու երկրների միջև մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխըմբռնման հուշագրի նախագծի ստորագրման ընթացակարգերն ու ժամկետները,
-
Հայաստանի և Իրաքի զբոսաշրջային ներուժի ներկայացում և մարքեթինգային նախաձեռնությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում,
-
երկու երկրների զբոսաշրջային կազմակերպությունների միջև գործակցային կապերի հաստատում, ներառյալ առցանց հանդիպում պետական և մասնավոր կազմակերպությունների միջև և երկիր ներկայացում երկու կողմերի միջև,
-
զբոսաշրջության ոլորտում հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության խորացման և զբոսաշրջային փոխանակումների ակտիվացման անհրաժեշտությունը։