ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը բացահայտել են 217 հանցագործություն:
Մասնավորապես՝
-
51 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
23 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-
15 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-
11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
-
8-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության,
-
7-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման,
-
6 դեպք՝ խուլիգանության,
-
3 դեպք՝ շորթման,
-
2-ական դեպք՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, կողոպուտի, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի։
Բացահայտվել է նաև բնակարանային գողության, ծառերը-թփերը ապօրինի հատելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, հրազենի ապօրինի շրջանառության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
-
11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
1 դեպք՝ կողոպուտի։
-
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
Անցած 3 օրում գրանցվել է 45 ավտովթար․ 59 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։