Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ պատրաստ է հրաժարական տալ պետության ղեկավարի պաշտոնից 18 ամսվա ընթացքում՝ հաղորդել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրին։
Հեռուստատեսությունը նշել է, որ իր տեղեկությունների համաձայն՝ Վենեսուելայի ներկայացուցիչները և ինքը՝ Մադուրոն, տարբեր ուղիներով կապ են հաստատել ԱՄՆ-ի հետч երկրների միջև հնարավոր շփումների վերաբերյալ։
The Wall Street Journal-ն էլ, հղում անելով աղբյուրներին, նախկինում հաղորդել էր, որ «Թրամփը զրույցի ընթացքում Մադուրոյին ասել է, որ եթե նա կամավոր չհրաժարվի պաշտոնից, Միացյալ Նահանգները կքննարկի մի շարք տարբերակներ, այդ թվում՝ ուժի կիրառումը»։
Միևնույն ժամանակ, The New York Times-ը հաղորդել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մադուրոյի հետ և քննարկել Միացյալ Նահանգներում անձնական հանդիպման հնարավորությունը։
Թրամփը հաստատել է Մադուրոյի հետ հեռախոսազրույցը, բայց հրաժարվել է մեկնաբանել այն։
«Ես չեմ ուզում մեկնաբանել դա, բայց պատասխանը «այո» է։ Ես չեմ ասի՝ զրույցը լավ է անցել, թե ոչ։ Դա հեռախոսազրույց էր»,- նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է Թրամփը, երբ նրան հարցրել են Մադուրոյի հետ խոսակցության մասին։