ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է մի խումբ վարորդների հետ:
Քննարկվել են ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթին վերաբերող հարցեր:
Հանդիպման մասնակիցները խոսել են նոր կարգավորումներ ունենալու մասին, ներկայացրել են օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկներ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպել և քննարկել ավտոմեքենաների աուդիոհամակարգերի կիրարկմանն ու սպառմանն առնչվող հարցեր: