ԱՄՆ Սենատը սառեցրել է հակառուսական պատժամիջոցների փաթեթի քննարկումը մինչև հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի՝ Մոսկվա նախատեսված այցը: Այդ մասին հայտնում է Kyiv Post պարբերականը։
Թերթի՝ Հանրապետական կուսակցության աղբյուրների խոսքով՝ օրինագծի ընդունման դանդաղեցման վրա կարող էր ազդել միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տրամադրությունը: Նրանք պնդել են, որ դա որոշիչ գործոն է Վաշինգտոնի գրեթե բոլոր արտաքին քաղաքական որոշումները կայացնելիս։
Ըստ պարբերականի՝ օրինագծի ընդունման հետաձգումը ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքական իրավիճակը վերահսկում են դիվանագիտական գերատեսչությունները, այլ ոչ թե Կոնգրեսը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Ուիթքոֆը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան։ Հանդիպմանը ռուսական կողմը ԱՄՆ ներկայացուցչի հետ կքննարկի Ուկրաինայի հարցով ամերիկյան խաղաղ ծրագիրը, հավելել է նա: