Մենք լուրջ խնդիր ունենք. խոսքը վերաբերում է օդի աղտոտվածությանը: Ամբողջ հանրապետությունով մեկ աղտոտվածության աստիճանը շատ բարձր է: Երևանն իր դիրքի՝ ցածր լինելու պատճառով ինչ-որ ձևով արդեն ոնց որ կուտակային մաս լինի, և Երևանում էլ է ավելի շատ բարձրացել, քան նորման է, 3-4 անգամ բարձրացել է: Այդ մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ երեկ վարչապետը ևս հայտարարել է, որ խումբ է ստեղծվում, որը զբաղվելու է այդ հարցով:
«Ուզում եմ տեղեկացնել, հարգելի՛ հայրենակիցներ, զարմանալ, դժգոհել չլինի, մենք այս հարցը պետք է օրենսդրական առումով լուծենք:
Ես ենթադրում եմ՝ օրենսդրական նախաձեռնություններ կլինեն, որոնք ինչ-որ խմբերի կվերաբերեն: Բայց մենք պիտի որոշենք՝ կա՛մ մենք թույն ենք շնչում, տարբեր քաղցկեղային և մնացած հիվանդություններից մեր հարազատներին կորցնում ենք, կա՛մ մենք որոշումներ ենք կայացնում: Կա՛մ մենք կատալիզատորները մեքենաների միջից հանում ենք, սիգարետների բիչոկները կտցնում ենք պատուհանից դուրս, կա՛մ մենք այլ որոշում ենք կայացնում: Այսպես չի լինի:
Նորից եմ ասում, զգուշացնում եմ՝ օրենսդրական նախաձեռնություններ են լինելու: Այն մեքենաները, որոնք հին են, որոնք (տեսել եք փողոցում բոլորդ) աղտոտում են, և այն կազմակերպությունները, որոնք շինարարություն են իրականացնում և չեն պահում նորմերը, ավազի հանքերը և մնացած բոլոր բաները շատ խիստ կարգավորումների տակ են ընկնելու»,- ասաց նա: