ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները նոյեմբերի 24-25-ը բացահայտվել է 160 հանցագործություն:
Մասնավորապես, բացահայտվել է՝
83 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
13-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրանյութի հայտնաբերման.
7 դեպք՝ խարդախության.
4-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, փաստաթղթի կեղծիքի, սառը զենքի հայտնաբերման.
3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու.
2-ական դեպք՝ խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման։
Բացահայտվել է բնակարանային գողության, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունը չկատարելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ինքնիրավչության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, դրամական միջոցների մաքսանենգության, սուտ մատնության դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 1-ական դեպք՝ շորթման, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։