ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը հանդիպել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Յենս Հագենի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են KfW-ի հետ համագործակցության շրջանակներում ջրային, էներգետիկ և այլ ոլորտներում իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց», «Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք», «Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման», ինչպես նաև «ՀՀ-ում գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման» ծրագրերի ընթացիկ իրավիճակին, առկա խնդիրներին, իրականացման ժամկետներին և դրանց ուղղությամբ նախանշվող հետագա քայլերին:
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են տարբեր ոլորտներում հետագա համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով երկկողմ գործընկերության ընդլայնման հնարավորությունները։