ՇՄ նախարարությունից տեղեկացնում են՝ Օրհուսի կոնվենցիայի շրջանակում տեղի ունեցող պանելային հանդիպմանը մասնակցել է ՇՄ նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, ով հանդես է եկել ելույթով: Արա Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում թվային գործիքների կիրառման վերաբերյալ և հրավիրել ներկաներին՝ մասնակցելու 2026-ի հոկտեմբերին Հայաստանում տեղի ունենալիք
#COP17-ին։
Կոնվենցիայի ազգային համակարգողը ներկայացրել է Հայաստանում իրականացվող աշխատանքը շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվության հասանելիության, հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության ապահովման ուղղությամբ։
Փոխնախարարը նշել է առկա և բարելավվող այն մեխանիզմները, որոնք կիրառվում են ապահովելու ավելի արդյունավետ մասնակցություն, օրինակ բերելով նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման ու գործունեության կարգի հստակեցումը, նախարարին կից երիտասարդական խորհուրդը և այլն։
Արա Մկրտչյանը ընդգծել է, որ Արդարադատության ակադեմիայի հետ հուշագրով ամրապնդված համագործակցությունը նոր ընթացք կտա այդ ոլորտում կարողությունների զարգացմանն ու բնապահպանական կոնվենցիաների մասին իրազեկության բարձրացմանը։
Օրհուսի կոնվենցիայի կողմերի հանդիպման շրջանակում նաև տեղի է ունեցել Բնապահպան ակտիվիստների հարցերով հատուկ զեկուցողի ընտրություն։ Վերընտրվել է Միշել Ֆորսը։ Վերջինս 2026-ին պլանավորում է այց Հայաստան։
Համապատասխանության կոմիտեի անդամները ընտրել են երեք նոր անդամներ, այդ թվում՝ Հայաստանի առաջադրած թեկնածուն՝ ԵՊՀ Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, իրավաբանական գիտությունների դոկտոր Օլիմպիա Գեղամյանին։