Ազգային ժողովում հյուրընկալել եմ Եվրոպական հանձնաժողովի արտաքին քաղաքականության գործիքների ծառայության թիմի ղեկավար Իո Կերստին Շմիդի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
«Քննարկեցինք Հայաստանի եվրոպական ինտեգրմանը, խաղաղության գործընթացին և տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող հարցեր»,-նշել է նա։