Ռուսաստանը և Ուկրաինան հայտնում են փոխադարձ հարվածների մասին: Ուկրաինական Դնեպր քաղաքում բնակելի շենքեր, քաղաքացիական այլ օբյեկտներ են վնասվել, հրդեհներ են բռնկվել, կան վիրավորներ: Ռուսական հարվածների հետևանքով Խարկովում հայտնի է 1 զոհի մասին:
Ռուսական Բելգորոդի մարզում էլ ուկրաինական հարվածների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ, առևտրային և այլ օբյեկտներ են վնասվել: Ռուսաստանի ՊՆ տվյալով՝ գիշերը Դաշնության տարածքում խոցվել է ուկրաինական շուրջ 50 ԱԹՍ: Թիրախում են եղել Վորոնեժի, Տամբովի, Ռոստովի, Յարոսլավլի և այլ մարզեր: