Նուբարաշենի աղբավայրում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ. տարածքում առանձնացվել է շուրջ 5000 քառակուսի մետր հատված, որի վրա հարթակ է կառուցվել՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի մեքենաների անխափան մուտքը և աղբի բեռնաթափումն անխափան իրականացնելու համար։ Այդ մասին հայտնել են քաղաքապետարանի գործակարգավարական նիստում:
Իրականացվել են նաև արգելափակոցների տեղադրման աշխատանքներ. ներկայումս տարածքում իրականացվում է մշտական վերահսկողություն է, ինչը բացառում է կողմնակի անձանց մուտքը տարածք։
«Երքաղլույս» ընկերությունը իրականացրել է լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ, տեղադրվել են 29 հենասյուներ՝ իրենց լուսատուներով: Աղբավայրի տարածքը ամբողջությամբ լուսավորված է։ Տարածքի տեսահսկման համակարգի տեղադրման աշխատանքներն ընթացքում են։