«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կալանավորվել է Վազգեն Սաղաթելյանը։
Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ:
Հաղորաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին։
ՔԿ-ից 1lurer.am-ին հայտնել էին, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։